Իրավունք

Արդարադատության նախարարը միջազգային գործընկերների հետ քննարկել է նախարարության բարեփոխումներն ու առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարը միջազգային գործընկերների հետ քննարկել է նախարարության բարեփոխումներն ու առաջնահերթությունները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ռազմավարական ծրագրերն ու առաջիկա առաջնահերթությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը։

Հանդիպմանը քննարկվել են արդարադատության նախարարության ռազմավարական նոր տեսլականը, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, նոր Սահմանադրության մշակման գործընթացը, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումները, մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանությունը, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում բարեփոխումները, թվայնացման օրակարգը և այլն։

Նախարարը նշել է նաև, որ մշակվել է նախարարության՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության քարտեզագրման փաստաթուղթը, որը հնարավորություն կտա համագործակցության առավել թիրախային ուղղություններ նախանշել: 

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Միջազգային գործընկերներ ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը և քարտեզագրման փաստաթղթից այդ ծրագրերին համապատասխանող ուղղությունները, ինչպես նաև հարցեր են ուղղել նախարար Սրբուհի Գալյանին: 

Նախարարը կարևորել է նմանատիպ քննարկումների անցկացումը, որոնք կնպաստեն համագործակցության հետագա խորացմանը՝ հանուն արդար, թափանցիկ և իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատության համակարգի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում