Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի թմրամաքսանենգների դեմ «շատ շուտով» ցամաքային գործողություն սկսելու մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի թմրամաքսանենգների դեմ «շատ շուտով» ցամաքային գործողություն սկսելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է նոր գործողություն սկսել Վենեսուելայում ենթադրաբար թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ցանցերի դեմ։ Նա զինվորականներին ասել է, որ «շատ շուտով» կսկսվեն ցամաքային հարվածներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Վերջին շաբաթներին դուք աշխատել եք՝ կանխելու վենեսուելացի թմրավաճառների գործողությունները, որոնց թիվը շատ մեծ է։ Իհարկե, ծովով այլևս շատ չեն գալիս։ Դուք, հավանաբար, նկատել եք, որ մարդիկ չեն ցանկանում ծովով առաքումներ կատարել, և մենք կսկսենք նրանց կանգնեցնել նաև ցամաքում։ Ցամաքով ավելի հեշտ է, բայց դա շատ շուտով կսկսվի։ Մենք զգուշացնում ենք նրանց՝ դադարեցրեք թույն ուղարկել մեր երկիր», - ասել է Թրամփը զինվորականներին Գոհաբանության օրվա կապակցությամբ նրանց հետ տեսազանգի ժամանակ։ 

Ավելի վաղ Թրամփը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և կառավարության մի շարք անդամների դասակարգել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության անդամներ։ Խոսքն «Արևների կարտել» (Cartel de los Soles) կազմակերպության մասին է, որն ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ ղեկավարում են Մադուրոն և նրա մերձավորները։ «Արևների կարտել»-ի դասակարգումն ահաբեկչական կազմակերպությունների շարքում Թրամփին թույլ կտա նոր պատժամիջոցներ սահմանել Մադուրոյի նկատմամբ։ Այնուամենայնիվ, ըստ փորձագետների, դա թույլ չի տալիս մահաբեր ուժ կիրառել։

ԱՄՆ զինվորականները մեկ տասնյակից ավելի ռազմանավեր և 15 000 զինվորականներ են տեղակայել տարածաշրջանում՝ «Հարավային նիզակ գործողության» շրջանակում։ ԱՄՆ զինված ուժերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատճառաբանությամբ Խաղաղ օվկիանոսում բազմաթիվ նավակներ են թիրախավորել՝ սպանելով ավելի քան 80 մարդու։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում