Քաղաքականություն

Հունաստանում ՀՀ դեսպանն ու ԱԳՆ դիվակադեմիայի տնօրենը քննարկել են երկկողմ գործակցությունը խորացնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանն ու ԱԳՆ դիվակադեմիայի տնօրենը քննարկել են երկկողմ գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն, դեսպան Միխալիս Դիամեսիսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։ 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի հետ շփումների հետագա ծավալման հեռանկարները` համաձայն 2017 թ. ստորագրված համագործակցության հուշագրի։ Այդ համատեքստում դեսպան Մկրտչյանն առաջարկել է դիտարկել երկկողմ ուսանողական ճանաչողական այցեր, դասախոսություններ կազմակերպելու հնարավորությունները։ Միաժամանակ ներկայացվել է "Երևանյան երկխոսություն" միջազգային համաժողովը, որը կարճ ժամանակահատվածում վերածվել է միջազգային հիմնախնդիրներին նվիրված կարևոր հարթակի։ 

Դեսպան Դիամեսիսը ներկայացրել է Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի գործունեության ընթացքը և ծրագրերը, կարևորել Հայաստանի հետ փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։ 

Տիգրան Մկրտչյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին, մասնավորապես օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին, հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղուն, Խաղաղության խաչմերուկ նախագծին, տարածաշրջանային այլ հարցերի։ Քննարկվել են նաև Հայաստան-Հունաստան երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում