Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում։ 

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Նիկիտա Սիմոնյանի հիշատակին և իր ցավակցական խոսքերը փոխանցել լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին։ 

ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը:

Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, «Լուկօյլ Արենա»-ում։

Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության հավաքականի հետ դարձել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ 

Որպես մարզիչ՝ Նիկտա Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երեք անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ գավաթը։ 

1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի պաշտոնը։ 

1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը՝ որպես Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ, հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում