Հայաստան

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշպանության նախարարն արձանագրել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշպանության նախարարն արձանագրել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Կիպրոսի Պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Կիպրոսում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում արձանագրվել է երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև քննարկվել են փոխգործակցության հետագա հեռանկարները: 

Հաղորդվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային ներկայիս զարգացումներին, ինչպես նաև ԵՄ Խորհրդում Կիպրոսի առաջիկա նախագահության՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում նախատեսվող առաջնահերթություններին։ 

Կողմերը կարևորել են Հայաստան–ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված Կիպրոսի հետևողական աջակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում