Հայաստանի Wilco Wealth Management ընկերությունը միջազգային ճանաչում է ստացել Դուբայում կայացած MENA WealthBriefing Awards մրցանակաբաշխության ժամանակ

4 րոպեի ընթերցում

Wilco Wealth Management ընկերությունը մասնակցել է Դուբայում անցկացված MENA WealthBriefing Awards 2025 մրցանակաբաշխությանը և արժանացել միջազգային ճանաչման։ Միջոցառումը համախմբել էր տարբեր երկրների առաջատար ֆինանսական կազմակերպությունների։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացել է նոյեմբերի 20-ին՝ Դուբայի The Armani Hotel-ում։

Գալա երեկոյի ընթացքում Wilco Wealth Management-ի գործադիր տնօրեն Իրինա Բելիշեվան արժանացել է «Կապիտալի կառավարման ոլորտում տարվա կին առաջնորդ» կոչմանը։

Այս մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին, ովքեր կապիտալի կառավարման ոլորտում ինտեգրում են նորարար մոտեցումներ՝ շուկայի համար սահմանելով գերզանցության նոր չափանիշներ։ 

Իրինա Բելիշեվայի աշխատանքը բարձր է գնահատվել հատկապես իր ռազմավարական տեսլականի, մասնագիտական ներդրման և տարածաշրջանում ֆինանսական ոլորտի զարգացմանը նպաստող գործունեության համար։

«Այս մրցանակը մեր ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է։ Այն ապացուցում է, որ Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային մակարդակի ֆինանսական փորձագիտության կենտրոն և որ ընտանեկան կապիտալի արդյունավետ կառավարումը հնարավոր է կառուցել վստահության, թափանցիկության և մարդկային արժեքների հիմքի վրա», – նշել է Wilco Wealth Management-ի գործադիր տնօրեն Իրինա Բելիշեվան։

ClearView Financial Media-ի գործադիր տնօրեն և WealthBriefing-ի հրատարակիչ Սթիվեն Հարիսը հավելել է.

«Յուրաքանչյուր մրցանակակիր և բարձր գնահատական ստացած կազմակերպություն անցել են խիստ և անկախ գնահատման գործընթաց և լիովին արժանի են իրենց այս տարվա ձեռքբերումներին»։

2002 թ-ին հիմնադրված և 2025 թ-ին ռեբրենդինգ անցած Wilco Wealth Management-ը ներկայացնում է ընտանեկան կապիտալի կառավարման ժամանակակից մոդել Հայաստանում։ Ընկերությունն աշխատում է միջազգային ընտանիքների, ձեռներեցների և բարձր եկամուտ ունեցող անձանց հետ:

Wilco-ի գործունեության հիմքում են վստահությունը, ստեղծարարությունը և կենունակությունը։ Ընկերությունն առաջարկում է բարեկեցության ապահովմանն ուղղված համալիր ֆինանսական և ոչ ֆինանսական լուծումներ․ ակտիվների կազմի ու կառուցվածքի կառավարումից մինչև կոնսիերժ աջակցություն և ժառանգության պլանավորում։

Wilco Wealth Management-ը գործում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո և ունի բրոքերային, ակտիվների կառավարման և ներդրումային խորհրդատվության ծառայություններ մատուցելու լիցենզավորում։ Wilco-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որը ներդրել է միջազգային Market Responsiveness Index (MRI) մեթոդաբանությունը, որով գնահատվում է, կազմակերպության՝ հաճախորդների պահանջներին ու շուկայի փոփոխություններին արձագանքելու արդյունավետությունն ու արագությունը։

Այս մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է Wilco-ի հետևողական ձգտումը՝ ձևավորելու ընտանեկան կապիտալի կառավարման բարձր մշակույթ Հայաստանում և տարածաշրջանում։

MENA WealthBriefing Awards մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Մեծ Բրիտանիայում գործող ClearView Financial Media ընկերության կողմից, որը նաև WealthBriefing-ի հրատարակիչն է։ Մրցանակաբաշխությունը ներկայացնում է մասնավոր բանկային, ընտանեկան գրասենյակների և կապիտալի կառավարման ոլորտների լավագույն փորձը՝ արժևորելով նորարար և հաճախորդակենտրոն ընկերությունների ու մասնագետների ամբողջ աշխարհում։

 

Հայերեն العربية English Français Русский

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները