Իրան

Փեզեշքիանը կրկին առաջարկել է մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից

1 րոպեի ընթերցում

Փեզեշքիանը կրկին առաջարկել է մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կրկին հայտարարել է  երկրի մայրաքաղաքը Թեհրանից այլ վայր տեղափոխելու անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Fars գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ նախագահի որոշման պատճառ է դարձել քաղաքի գերբնակեցումը և այնտեղ ջրի պակասը: Փեզեշքիանն ընդգծել է, որ եթե մեգապոլիսի բնակչությունը շարունակի աճել, ապա ջրի պաշարները բավարար չեն լինի բոլոր բնակիչներին ապահովելու համար:

«Մենք ընտրություն չունենք: Դա անհրաժեշտություն է», - հայտարարել է նախագահը:

Փեզեշքիանը հավելել է, որ այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն Թեհրանին, այլև Իրանի որոշ այլ տարածաշրջանների:

Ավելի վաղ ծովային պաշարների կառավարման հարցերով Իրանի նախագահի ներկայացուցիչ Ալի Աբդոլալիզադեն հայտարարել էր, որ երկրի մայրաքաղաքը Թեհրանից այլ վայր տեղափոխելու հարցը հանվել է օրակարգից, քաղաքում ջրի պակասի խնդիրը լուծելու համար մշակվել է Պարսից ծոցից ջրի մղման նախագիծ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում