ԱԷՄԳ-ն բանաձև է ընդունել՝ Իրանից պահանջելով պատասխաններ և միջուկային օբյեկտների հասանելիություն. Reuters

1 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)՝ 35 երկրներից բաղկացած կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանը պետք է «անհապաղ» տեղեկացնի վերահսկող մարմնին իր հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված ատոմային օբյեկտների կարգավիճակի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փակ դռների հետևում կայացած հանդիպմանը ներկա դիվանագետներին։

Բանաձևի նպատակն է թարմացնել և ճշգրտել ԱԷՄԳ-ի մանդատը Իրանի միջուկային ծրագրի ասպեկտների վերաբերյալ զեկույցներ ներկայացնելու համար, սակայն բանաձևում նաև նշվում է, որ Իրանը պետք է արագ ԱԷՄԳ-ին տրամադրի պատասխաններ և միջուկային օբյեկտների հասանելիություն: 

Հունիսին Իսրայելի սանձազերծած 12-օրյա պատերազմի ավարտին ԱՄՆ-ն ռմբակոծեց Իրանի երեք խոշոր միջուկային օբյեկտները՝ հայտարարելով, որ հարվածների արդյունքում ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը։

Հայերեն Русский

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ