Քաղաքականություն

ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետությունում:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: 

Նախատեսվում են այցելություններ «Աստանա էքսպո»՝ «alem.ai» արհեստական բանականության միջազգային կենտրոն և Ղազախստանի ազգային թանգարան:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում