Ucom-ն ավարտել է 5G ցանցի կառուցումը Հայաստանի բոլոր քաղաքներում

3 րոպեի ընթերցում

Հայաստանում 5G ցանցի հասանելիությունն այսօր արդեն իրականություն է․ Ucom-ն ավարտել է նոր սերնդի կապի ներդրումն երկրի մասշտաբով՝ այն հասանելի դարձնելով ՀՀ 49 քաղաքներից 48-ում և հարյուրավոր բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ և հուսալի շարժական ինտերնետից՝ միանալով մեծ թվային աշխարհին։  

2024 թվականի նոյեմբերին մեկնարկած աշխատանքների արդյունքում՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում Ucom-ը 5G-ն հասանելի է դարձրել երկրի բոլոր խոշոր բնակավայրերում։

«5G-ի ընդլայնումը մեզ համար պարզապես տեխնոլոգիական առաջընթաց չէ, այլ Հայաստանի բնակիչների համար  ժամանակակից, արագ և կայուն կապ ապահովելու կարևոր քայլ։ Մենք կատարեցինք մեր խոստումը. ընդամենը մեկ տարվա ընթացքում կարողացանք ապահովել 5G ծածկույթ՝ երկրի բնակչության ավելի քան 94 տոկոսի համար, դարձնելով այն իսկապես ազգային մասշտաբի տեխնոլոգիական նախագիծ։ Ենթակառուցվածքների արդիականացումն ու նորարար լուծումների ներդրումը շարունակելու են մնալ մեր հիմնական առաջնահերթություններից։ Մենք հավատում ենք, որ հուսալի և արագ ինտերնետը հնարավորություն է՝ կրթության, աշխատանքի, առողջապահության ու բիզնեսի համար», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Ենթակառուցվածքների արդիականացման շարունակական, լայնածավալ աշխատանքների շնորհիվ Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլև միջազգային ստանդարտներին համապատասխան, կայուն և հուսալի կապ։ 5G տեխնոլոգիան բացում է թվային կյանքի նոր փուլ, որտեղ հնարավոր է ունենալ բարձրորակ տեսազանգեր աշխատանքի և ուսման համար, իրական ժամանակում փոխանցել մեծածավալ տվյալներ և լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի լուծումներից։ 

Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։ 

*5G ցանցի ծածկույթում ընդգրկված չէ միայն Դաստակերտ քաղաքը՝ տեխնիկական և ենթակառուցվածքային սահմանափակումների պատճառով։

Հայերեն English Русский

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»