Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին պատարագի կմասնակցի Արարատ գյուղի Սբ. Հակոբ եկեղեցում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատի գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում կմասնակցի Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին»,- գրել է ՀՀ վարչապետը։