Արթուր Նահապետյանը վստահեցնում է՝ «Մարտի 1»-ի գործը փակուղի չի մտել

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ «Մարտի 1»-ի գործը փակուղի չի մտել՝ընդգծելով, որ իրավապահները կիրառելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ գործի ամբողջական բացահայտումն ապահովելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մարտի 1»-ի գործով տուժողի իրավահաջորդներից մեկը բարձրացրեց «Մարտի 1»-ի գործով քննության արդյունավետության հարցը՝ մատնանշելով տեխնիկական և գործնական դժվարությունները, այդ թվում՝ զենք-փամփուշտ համադրող սարքավորումների բացակայությունը, ապացույցների ստացման բարդությունները և գործընթացի երկարաձգումը։ 

Ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդգծեց, որ «Մարտի 1»-ի գործը փակուղի չի մտել։

«Ես այս ամբիոնից խոստանում եմ, որ օրենքով սահմանված բոլոր միջոցներն ու հնարավորությունները կիրառվելու են, որպեսզի մենք ունենանք ամբողջական բացահայտում»,-ընդգծեց նա։ 

Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով