Իրավունք

Մարտի 1-ի գործով քննությունը շարունակվում է՝ իրականացվում են լայնածավալ քննչական գործողություններ. Արթուր Նահապետյան

1 րոպեի ընթերցում

Մարտի 1-ի գործով քննությունը շարունակվում է՝ իրականացվում են լայնածավալ քննչական գործողություններ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացրեց Մարտի 1-ի գործով քննության ընթացքը՝ ընդգծելով, որ այն շարունակվում է լայնածավալ և բազմաբնույթ քննչական գործողություններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ի լսումների ժամանակ Նահապետյանը նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով հարուցված քրեական վարույթը 2021-ից քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, և այն ընդգրկում է ավելի քան 600 հատոր։ 2025 թվականին ձևավորվել է համատեղ քննչական խումբ՝ 24 քննիչի մասնակցությամբ։ 

Նահապետյանը նշեց, որ քննությամբ բացահայտվել են ծառայողական քննության կեղծ նյութեր և մի շարք ոստիկանների կողմից տրված ուղղորդված կեղծ ցուցմունքներ՝ զինված ուժերի մասնակցությունը թաքցնելու նպատակով։ Նրա խոսքով՝ նախաքննության սկզբնական փուլերում հանրությանը ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

«Քննությունն ընդգրկում է մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ՝ ներառյալ նոր հայտնաբերված պարկուճների, գնդակների և զենքերի հետազոտությունները»,- ընդգծեց Նահապետյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում