Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա

2 րոպեի ընթերցում

Ամուլսարում ընթացող շինարարական աշխատանքները որևէ առնչություն չունեն նախորդ շաբաթ Կեչուտում արձանագրված ջրային աղբյուրի աղտոտման հետ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լիդիան Արմենիա ընկերությունը՝ հիշեցնելով, որ այս հանգամանքը նաև հաստատել է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ 

Հայաստան

Պարզվել են Վայոց ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, ԲԸՏՄ

Ընկերությունից հիշեցնում են նաև, որ նոյեմբերի 10-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում պնդում էր կատարվում, որ Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումն առաջացել է Ամուլսարում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով, թեև տվյալ աղբյուրը գտնվում էր Ամուլսարի լեռնահատկացման տարածքից դուրս։

Նույն օրը Լիդիան Արմենիայի բնապահպանական թիմի և Ջերմուկի համայնքապետարանի ներկայացուցիչներն այցելել էին նշված տարածք։ Տեղում իրականացված զննության արդյունքում նախնական հաստատվել էր, որ տվյալ միջադեպի և Ամուլսարի միջև կապ չկա։ 

«Հաշվի առնելով, որ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զուգահեռ վարույթ էր նախաձեռնել` այս ընթացքում Ընկերությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից` սպասելով տեսչական մարմնի վերջնական եզրակացությանն աղտոտման իրական պատճառների վերաբերյալ։

Հարկ ենք համարում նաև նշել, որ Ամուլսարի շինարարական աշխատանքներում «Ստրոյմոնտաժ» անվանումով ընկերություն ներգրավված չէ»,– ասված է Լիդիան Արմենիայի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայերեն English

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը