Պարզվել են Վայոց ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, ԲԸՏՄ

2 րոպեի ընթերցում

«ՍՏՐՈՅՄՈՆՏԱԺ» ընկերության կողմից ջրային աղբյուրից 20 մետր հեռավորության վրա էլեկտրահաղորդալարերի անցկացման նպատակով իրականացվել են ստորգետնյա խրամուղու կառուցման հողային աշխատանքներ, որի ընթացքում վնասվել են ջրային աղբյուրի հոսքերը, իսկ խրամուղու հետլիցքի ժամանակ օգտագործվել է կավ-ավազային խառնուրդ, ինչի արդյունքում աղտոտվել են ջրային աղբյուր հոսող ջրերը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ներկայացնելով Վայոց ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները։

«Նոյեմբերի 10-ին հաղորդվել էր Վայոց ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման վերաբերյալ ահազանգի հիման վրա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։

Վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է՝

- տարածքի տեղազննություն՝ անօդաչու թվային համակարգերի կիրառմամբ,

լաբորատոր հետազոտությունների նպատակով

- ջրի նմուշառումներ՝ աղտոտված ջրային աղբյուրից, հարակից ջրային աղբյուրներից և առվակներից,

- հողի նմուշառումներ։

Պարզվել է, որ սույն թվականի նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում «ՍՏՐՈՅՄՈՆՏԱԺ» ՍՊԸ-ի կողմից ջրային աղբյուրից 20 մետր հեռավորության վրա էլեկտրահաղորդալարերի անցկացման նպատակով իրականացվել են ստորգետնյա խրամուղու կառուցման հողային աշխատանքներ, որի ընթացքում վնասվել են ջրային աղբյուրի հոսքերը, իսկ խրամուղու հետլիցքի ժամանակ օգտագործվել է կավ-ավազային խառնուրդ, ինչի արդյունքում աղտոտվել են ջրային աղբյուր հոսող ջրերը։

Աղտոտված աղբյուրին հարակից աղբյուրներից և առվակներից իրականացված ջրի նմուշառումներով աղտոտումներ չեն արձանագրվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերության տնօրենը՝ ջրային ռեսուրսների պահպանության կանոնների խախտման համար, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Հայերեն

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ վիճակագրական 4-րդ միջազգային ֆորումը

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ, տասնյակ վիրավորներ