Հայաստան

Վարչապետը Խաչիկում ծանոթացել է 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը Խաչիկում ծանոթացել է 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ այցի ընթացքում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Փաշինյանը եղել է ներկայումս կառուցվող մի քանի տներում, զրուցել բնակիչների հետ, նրանցից հետաքրքրվել կառուցապատման աշխատանքների վերաբերյալ: Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության վերոնշյալ ծրագրից և շնորհակալություն հայտնել վարչապետին նման կարևոր նախաձեռնության համար: Տեղեկացվել է, որ ներկայումս Խաչիկում 16 մլն-ի ծրագրով կառուցվում է շուրջ 40 տուն: 

Վարչապետը դիտարկել է նաև Նորավանքից Խաչիկ ճանապարհահատվածը: Այն ներկայումս գրունտային է: Տեղում քննարկվել է ճանապարհն ասֆալտապատելու հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կարող է զբոսաշրջության խթանման առումով ևս կարևորություն ունենալ և ասել, որ կհանձնարարի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հիմնանորոգել ճանապարհը:

 

 

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում