Սարգիս Խանդանյանը Վիեննայում կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի նիստին

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կգործուղվի Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն): 

«Արմենպրես»-ն այս տեղեկացավ գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Խանդանյանը Վիեննա կգործուղվի դեկտեմբերի 2-6-ը՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Բյուրոյի նիստի, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԽՎ 32-րդ նախարարական համաժողովի աշխատանքներին:

 

Հայերեն English Русский