ՀՀ նախագահը մասնակցել է Հայաստանում առաջին Աղոթքի նախաճաշի միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանում առաջին Աղոթքի նախաճաշի միջոցառման մեկնարկին և հանդես եկել բացման խոսքով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

«Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած համաժողովի առիթով։

Այս նախաձեռնությունը կարևոր և խորհրդանշական իրադարձություն է, որը միավորում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, հասարակական և հոգևոր կյանքի ներկայացուցիչներին։ Այն վկայում է, որ պետության ամրությունը չափվում է ոչ միայն տնտեսական կամ ռազմական ցուցանիշներով, այլև բարոյական և հոգևոր հիմքերով։
 
Հայաստանը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետություն, իր պատմության ընթացքում միշտ ուժ է գտել հավատից և արժեքներից։ Դժվարին ժամանակներում մեզ պահպանել է ոչ միայն մեր խիզախությունը, այլև համոզմունքը, որ պետությունը կայուն է այնքանով, որքանով կայուն են նրա արժեքային հիմքերը՝ մարդուն, արդարությանը, ազատությանը և պատասխանատվությանը նվիրված գաղափարները։ 

Այսօր, երբ մեր տարածաշրջանը կանգնած է նոր հնարավորությունների ու խաղաղության ճանապարհի վրա, կարևոր է, որ այդ ուղին կառուցենք ոչ թե ուժի կամ պարտադրանքի, այլ հարգանքի, վստահության և համընդհանուր բարոյական սկզբունքների վրա։ 

Այսպիսի հարթակները՝ աղոթքի, խորհելու և բաց երկխոսության, ունեն առանձնահատուկ նշանակություն։ Դրանք հիշեցնում են, որ տարբեր կարծիքներն ու հավատամքները կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ՝ հանուն համերաշխության և խաղաղ ապագայի։ 

Հոգևոր և աշխարհիկ սկզբունքների ներդաշնակությունն այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել ժամանակակից, ժողովրդավարական ու վստահելի պետություն։  Ժողովրդավարությունը կենսունակ է միայն այն ժամանակ, երբ ազատությունը ուղեկցվում է պատասխանատվությամբ, իշխանությունը՝ ծառայության գիտակցությամբ, իսկ օրենքը՝ բարոյական հիմքով։ 

Այսօր ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության հեղինակներին՝ ձեր աշխատանքի և նվիրումի համար։ Այս ձևաչափը հիշեցում է, որ պետության և հասարակության միջև գոյություն ունի ոչ միայն քաղաքական, այլև բարոյական կապ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Թող այս միջոցառումը դառնա նոր սկիզբ՝ մեր ժողովրդի միասնության, բարոյական նորացման և հավատով առաջնորդվող համերաշխության ու արժանապատիվ խաղաղության ճանապարհին։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ձեր մասնակցության ու գաղափարական ներդրման համար։

Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, ոգեշնչող շփումներ և նոր համագործակցություններ՝ հանուն մեր պետության, մեր ժողովրդի և այն արժեքների, որոնք մեզ միավորում են»,- ասել է ՀՀ նախագահը։

Հայերեն English Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն