Ուկրաինայում 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ուկրաինայի հայերի միությունից, Յազլովեց գյուղում հետազոտողները պատահաբար գտել են 1611 թվականին կառուցված հայկական ջրհոր։ 

Կառույցի մեծ մասը գտնվում է գետնի տակ: Արտաքինից սովորական քարե շարվածքով աղբյուրի տակ հայ արհեստավորների կողմից 17-րդ դարում ստեղծված բարդ հիդրավլիկ կառուցվածք է։ Հզոր աղբյուրից ջուրը նախ հոսում է ստորգետնյա ջրամբար, ապա նոր միայն դուրս է գալիս: 

Աղբյուրի պատի վրա մնացել է փորագրված քարե սալ՝ լատիներեն և հայերեն արձանագրություններով, որտեղ ասվում է. «Հայ Հակոբը սա կառուցել է 1611 թվականին հասարակության բարօրության համար։ Այս խաչն ու կառուցված աղբյուրը Հակոբի և նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Աբրահամը՝ քարագործ վարպետը, կատարեց իր գործը նվիրվածությամբ»։

Սալի վերին մասում պատկերված է թևերը տարածած արծիվ, որի տակ խաչ է՝ բարդ ծաղկային նախշերով։

Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցի հայ արհեստավորները փորագրված զարդանախշեր են ստեղծել նաև տեղի եկեղեցու և հին ամրոցի դարպասների համար։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն