Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու «The Beacon Council» ընկերության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու «The Beacon Council» ընկերության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարները

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է «Beacon Council»-ի գործադիր փոխնախագահ, դոկտոր Փաուլա Հոփքինսի, փոխնախագահ Խուլիո Պիտիի, բիզնեսի զարգացման գծով տնօրեն Մարիքսել Գարսիայի, ինչպես նաև «The Beacon Council»-ի խորհրդի անդամ և «Diaz Reus» միջազգային իրավաբանական ընկերության գլոբալ կառավարման գործընկեր Մայքլ Դիաս կրտսերի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները։ 

««The Beacon Council»-ի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին աջակցել հայկական ընկերություններին՝ Ֆլորիդայի և ավելի լայն՝ ամերիկյան շուկա մուտք գործելու հարցում»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «The Beacon Council» մասնավոր-հանրային գործընկերությունը Մայամի-Դեյդ շրջանի պաշտոնական տնտեսական զարգացման  կազմակերպություն է, որը սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների և բիզնես համայնքի հետ՝ նպաստելով ներդրումների ներգրավմանը և տնտեսական աճին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում