ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկը ոչ թե Թբիլիսիի, այլ Բրյուսելի իրավասությունն է. Վրաստանի ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Եվրոպական միությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկը ոչ թե Վրաստանի իշխանությունների իրավասության, այլ հենց Եվրամիության իրավասության մեջ է, և այդ հարցի շուրջ վրացական իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներն աբսուրդ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ մեջբերելով Վրաստանի ԱԳ նախարարի խոսքերը։

«Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների մեկնարկը Եվրամիության, այլ ոչ թե Վրաստանի իրավասությունն է։ Հետևաբար, Վրաստանին մեղադրել անդամակցության գործընթացը կասեցնելու մեջ աբսուրդ է։ ԵՄ-ն տիրապետում է կառույցի ընդլայնման և Վրաստանի անդամակցության հետ կապված բոլոր գործիքներին»,-ասել է Բոչորիշվիլին։ 

Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ ԵՄ-ի կողմից կասեցված համագործակցության ծրագրերը որպես պատժիչ գործիք օգտագործելը տխուր իրականություն է Վրաստանի համար։

Վրաստանը Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկիր է: Թբիլիսին իր կարգավիճակը ստացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ նախկինում Բրյուսելի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո: 2017 թվականից քաղաքացիների համար գործում է առանց վիզայի ռեժիմ: Վրաստանի ինտեգրման գործընթացը շարունակելու համար հայտարարվել է ևս ինը պայման։ Դրանց թվում են բևեռացման հաղթահարումը, օլիգարխիզացիայի վերացումը, ազատ և մրցակցային ընտրությունների ապահովումը և այլն։

«Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի ընդունմանն ի պատասխան, Բրյուսելը 2024 թվականին վերանայեց Թբիլիսիի հետ իր հարաբերությունները՝ հրաժարվելով «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի հանդիպումներից և կասեցնելով ֆինանսական օգնությունը։ Ըստ էության, երկրի եվրոպական ինտեգրացիան դադարեցվել է։

Ի պատասխան՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու որոշման մասին։ Եվրամիությունը քննադատեց այս որոշումը և մեղադրեց «Վրացական երազանքին» ժողովրդավարությունը հետ մղելու մեջ՝ կոչ անելով «անհապաղ վերադառնալ ԵՄ ուղուն»։

2025 թվականի հուլիսին Եվրոպական հանձնաժողովը նամակ ուղարկեց Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով չեղյալ հայտարարել «օտարերկրյա գործակալների» և ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքները՝ սպառնալով կասեցնել նաև սովորական քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդությունը։ Վրաստանի իշխանությունները պայմանները անվանեցին «անիրատեսական», բայց վստահ էին, որ առանց վիզայի ռեժիմը չի կասեցվի։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները