Հայաստան

Վարչապետ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցներն անդրադարձել են օրերս Գյումրիում բացված Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի (SAAH) գործունեությանը։ 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ակադեմիայի դերը Հայաստանի կրթական և զբոսաշրջային ոլորտների զարգացման գործում՝ նշելով, որ այն հնարավորություն է ստեղծում երիտասարդների և մասնագետների համար ստանալու միջազգային որակի մասնագիտական կրթություն՝ առանց երկիրը լքելու։

SAAH-ը հիմնվել է աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության՝ Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վահե Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։ 

Վարչապետը բարձր է գնահատել ներդրումային ծրագրերի իրականացումը՝ երկրի զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և միջազգային բիզնես կապերի ընդլայնման համատեքստում: Նիկոլ Փաշինյանն  ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում