Հայաստանում Բուլղարիայի դեսպան է նշանակվել Նիկոլա Նիկոլովը
1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրամանագրով՝ Նիկոլա Նիկոլովը նշանակել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BTA լրատվական գործակալությունը:
Նիկոլա Նիկոլովը 2023 թվականի օգոստոսից զբաղեցնում էր Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության Ռազմավարական հաղորդակցության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնը: