Սպորտ

Լուկաս Սելարայանն ավարտում է ելույթներն ազգային հավաքականում

1 րոպեի ընթերցում

Լուկաս Սելարայանն ավարտում է ելույթներն ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը չի շարունակի ելույթները հավաքականում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

«Ես շատ շնորհակալ եմ Լուկաս Սելարայանին այն ամենի համար, ինչ նա արել է հավաքականի համար: Մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք: Ես գիտեի, որ մինչև իմ հավաքական գալը նա ուզում էր կարիերան ավարտել ազգային թիմում: Ինքս խոսել եմ նրա հետ, բացատրել, որ այժմ թիմի համար դժվար շրջան է։ Եվ նա, ընդունելով այդ փաստը, նախորդ խաղերին միացավ թիմին: Իռլանդիայի դեմ խաղից հետո Սելարայանն ասաց, որ այլևս չի ուզում շարունակել ելույթները հավաքականում»,-ասաց Մելիքյանը: 

Լուկաս Սելարայանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին էր միացել 2021 թվականին: Հարձակվողը  ընտրանու կազմում անցկացրել է 26 հանդիպում: 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում