Մեկ-երկու տարի հետո հավաքականում ամեն ինչ ավելի լավ կլինի. Եղիշե Մելիքյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լիահույս է, որ 1-2 տարի անց հավաքականում ամեն ինչ ավելի լավ կլինի:

«Ինձ ևս մտահոգում է այն փաստը, որ ոչ միայն ազգային թիմում, այլ նաև երիտասարդական ու պատանեկան հավաքականներում արդյունքներ չկան: Այո, խնդիրներն առկա են: Ես այդ մասին տարիներ շարունակ ասել եմ: Բայց ես ուզում եմ միասնականության միջոցով գտնել այդ խնդիրների լուծումը: Այդ խնդիրների լուծումները մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում պիտի երևան: Մենք հաճախակի ենք հանդիպում տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչների հետ, խոսում ենք, քննարկում իրավիճակը: Խոսում ենք նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիքյանը:  

Վերջինս շեշտեց` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում առողջ մթնոլորտ է,  թիմը միասնական է: «Ոչինչ միանգամից չի լինում, և ես պատրաստ չեմ այդ կերպ աշխատելուն: Քիչ-քիչ շարժվում ենք առաջ:  2 տարի հետո հավաքականում ամեն ինչ ավելի լավ կլինի:  1-2 տարի անց հանդերձարանում կունենանք այն բռունցքը, որը պատրաստ կլինի կռիվ տալու»,- ասաց նա: 

Ըստ Մելիքյանի` իրեն մտահոգում է այն, որ ֆուտբոլում այժմ ռեսուրս չկա: «Ես սահմանափակ քանակով ֆուտբոլիստների կարող եմ հրավիրել հավաքական:  Հիմա կարող եմ հրավիրել 25 ֆուտբոլիստի, բայց նրանցից մի քանիսը կարող են հաջորդ մրցաշրջանում չլինել, իսկ նրանց փոխարեն այլ ֆուտբոլիստներ չգտնենք: Ես բախվում եմ երիտասարդ ֆուտբոլիստների՝ ժամկետային պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքի հետ: Տարիքային խմբերում կան ֆուտբոլիստներ, որոնք հեռանկար ունեն: Այդ ֆուտբոլիստները կարող են օգնել թիմին կես կամ մեկ տարի անց, սակայն եթե նրանք այժմ տարկետում չստանան, հետագայում չեն մնա ֆուտբոլում: Այժմ այս ուղղությամբ աշխատանք է տարվում»-շեշտեց նա:  

Հայերեն ქართული

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար