«Օրբելի ֆորում 2025»-ում փորձագետները քննարկել են մեդիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը փոփոխվող աշխարհակարգում

5 րոպեի ընթերցում

«Օրբելի ֆորում 2025»-ի շրջանակներում կայացած պանելային քննարկման ընթացքում միջազգային փորձագետները քննարկել են մեդիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից աշխարհակարգի ձևավորման, ապատեղեկատվության դեմ պայքարի և արհեստական ինտելեկտի ազդեցության համատեքստում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան թվային տեխնոլոգիաների աննախադեպ զարգացմանը, դրանց ազդեցությանը ժամանակակից մեդիա միջավայրի վրա, ինչպես նաև արհեստական բանականությունից առաջացրած նոր մարտահրավերներին։

Քննարկմանը մասնակցեցին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Ռազմավարությունների և հաղորդակցության խորհրդատու, մեդիայի և հաղորդակցության քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լեոնարդ Նովին (Գերմանիա), Հնդկաստանի վարչապետի աշխատակազմի հաղորդակցության նախկին խորհրդական, ավագ լրագրող Պանկաջ Պաչաուրին (Հնդկաստան), լրագրող, արտաքին քաղաքական վերլուծաբան Բարչըն Յինանչը (Թուրքիա), Նյու Ջերսիի համալսարանի անվտանգության ուսումնասիրությունների ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Սքոթ Ֆիշերը (ԱՄՆ)։

Քննարկումը վարեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը, որն իր խոսքում ընդգծեց մեդիայի առանցքային դերը խաղաղության կառուցման գործընթացներում։

«Մեծապես կարևորում և չափազանց պատասխանատու եմ համարում, որ մեդիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերին վերաբերող պանելային քննարկումը վերջին՝ ամփոփիչ պանելային քննարկումն է։ Այս երկու օրերի ընթացքում փորձագետները, քաղաքականություն մշակողները և քաղաքականություն իրականացնողները խոսում էին խաղաղության կառուցման և բազմակողմ համագործակցության մասին, ներկայացնում էին իրենց տեսլականը և գործնական քայլերը։ Սակայն թե ինչպես այդ քաղաքականությունն ու քայլերը կհասնեն յուրաքանչյուր քաղաքացու, այստեղ մեծապես կարևորվում է հենց մեդիայի դերը»,– նշեց Նազարյանը։

Գերմանիայից ժամանած մեդիա փորձագետ Լեոնարդ Նովին նշեց, որ տեղեկատվությունը կենսական նշանակություն ունի ժողովրդավարության և սոցիալական զարգացման համար։

«Այս ամենը տեղի է ունենում բազմաթիվ տեխնոլոգիական գործոնների ազդեցության ներքո։ Մարդիկ շատ հաճախ այլևս չեն վստահում լրագրությանը, իսկ քաղաքական գործոնները երբեմն դարձնում են մեդիան ավտորիտարիզմի գործիք։ Մենք ականատես ենք դառնում այն դարաշրջանի ավարտին, որը մինչ օրս ճանաչում էինք որպես դասական ժուռնալիստիկա, և այսօր այն կարող է ստանալ բոլորովին այլ ձև»,- ասաց նա։

Նովին ընդգծեց, որ արհեստական բանականության տարածումն ու մեդիայի կենտրոնացումը խոշոր ընկերությունների ձեռքում վտանգ են ներկայացնում տեղեկատվական բազմազանության և հասարակական վստահության համար։

Հնդկաստանի վարչապետի աշխատակազմի հաղորդակցության նախկին խորհրդական, ավագ լրագրող Պանկաջ Պաչաուրին իր խոսքում շեշտեց, որ տեղեկատվական դաշտում ձևավորվել է նոր իրականություն, որը համադրելի է կլիմայական ճգնաժամի հետ։

«Այսօր մենք ունենք ոչ միայն տեղեկատվական, այլև ապատեղեկատվական արդյունաբերություն։ Մեկ մեմը կամ մեկ կարճ տեսահոլովակը կարող է էական վնաս հասցնել հանրային գիտակցությանը։ Տեղեկատվական աղտոտվածությունը նույնքան վտանգավոր է, որքան օդի աղտոտվածությունը»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ սոցիալական մեդիայի լայն տարածումը բարդացնում է տեղեկատվության վերահսկման և ստուգման գործընթացը։

«Աշխարհում ամեն օր ավելի քան 300 միլիարդ էլեկտրոնային նամակ է ուղարկվում, և մոտ 2,5 միլիարդ ֆեյսբուքյան հրապարակում է արվում։ Մարդկության կեսից ավելին սոցիալական մեդիայի ակտիվ օգտագործող է, ինչը մեծ պատասխանատվություն է դնում մեդիա ընկերությունների և լրագրողների վրա»,- եզրափակեց նա։

Քննարկման մասնակիցները ներկայացրել են մեդիայի ապագայի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ ընդգծելով միջազգային համագործակցության, մեդիագրագիտության զարգացման և տեխնոլոգիական էթիկայի կարևորությունը՝ ապատեղեկատվության և հասարակական բևեռացման դեմ պայքարի համատեքստում։

 

Հայերեն العربية English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում