Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Պետական և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ներկայացվել է քաղաքականության թիրախային շրջանակը, պետական մասնակցությամբ ընկերությունների ընդհանուր պատկերը, սեփականության մասնաբաժիննեևը, կառավարման մոտեցումները: Նշվել է, որ պետական քաղաքականության առանցքային նպատակներից են՝ ապահովել արդյունավետ կառավարում, հաստատել հաշվետու և թափանցիկ համակարգ:

Քննարկման ընթացքում հստակեցվել են նշված ուղղություններով հետագա աշխատանքներն ու քայլերը։ Շեշտվել է նաև ՊՄԸ քաղաքականությանն օրենսդրական դաշտի համապատասխանեցման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է վերոնշյալ ընկերություններում կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և հանձնարարել քաղաքականությունը լրամշակել՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում