ՀԷՑ-ի և մնացած բոլոր գործերով Հայաստանը լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները․ Կարեն Անդրեասյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և մյուս արբիտրաժային գործերով լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը։

Անդրեասյանը շեշտեց, որ որևէ մանրամասն արբիտրաժային վեճերի վերաբերյալ չի կարող հրապարակել, քանի որ դա արգելված է միջազգային արբիտրաժի կանոններով։ Նրա խոսքով՝ նման հրապարակայնությունը կարող է վնասել Հայաստանի շահերին։

«Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր բոլոր միջազգային պարտավորությունները բոլոր արբիտրաժային վեճերով։ Այլ մանրամասներ այս պահին թույլ տվեք չասել, որովհետև  դա արգելված է արբիտրաժի միջազգային կանոններով»,-նշեց Անդրեասյանը։ 

Հայաստանի կառավարությունը «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ազգայնացնելու որոշում է կայացրել։ Գործընթացի շրջանակներում առաջին քայլով ՀՀ կառավարությունը ստանձնել էր ՀԷՑ-ի կառավարումը՝ այնտեղ ժամանակավոր կառավարիչ նշանակելով ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին։  ՀԷՑ-ի սեփականատերերն այդ հարցով դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան, իսկ հուլիսի 23-ին «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները հայտարարեցին, թե արբիտրաժային դատարանում իրենք հաղթել են ՀՀ կառավարությանը։ ՀՀ կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հայերեն English

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում