Հայաստանը միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ քաշելու որոշում չունի. Կարեն Անդրեասյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ քաշելու քննարկում կամ որոշում չունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը։

«Ո՛չ իմ նախորդի, ո՛չ էլ իմ օրոք որևէ հայց հետ չի վերցվել, և նման քննարկում չկա։ Եթե նման բան լինի, դուք դրա մասին անպայման տեղյակ կլինեք։ Ես բոլոր դատական վեճերում ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը՝ լինի դա միջպետական վեճ Ադրբեջանի հետ, արբիտրաժային գործ կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործընթաց։ Սա մեծ պատիվ է ինձ համար, և ես պաշտպանում եմ Հայաստանի շահերը այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր երկրին, որպեսզի մեր քաղաքացիները և նրանց երեխաները չկրի լրացուցիչ ֆինանսական վնասներ»,– ընդգծեց Անդրեասյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կա կետ, որով կողմերը պարտավորվում են համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հետ վերցնել միմյանց դեմ հայցերը միջազգային դատական ատյաններից։, Անդրեասյանը պատասխանեց. 

«Ես ուսումնասիրել եմ ամբողջ փաթեթը։ Պարոն Եղիշե Կիրակոսյանը չի ստացել և մեր գրասենյակը նույնպես չի ստացել որևէ առաջարկ՝ որևէ հայցից հրաժարվելու մասին։ Եթե երբևէ Հայաստանի Հանրապետությունը՝ Կառավարությունը, Ազգային ժողովը կամ Սահմանադրական դատարանը որոշեն վավերացնել որևէ համաձայնագիր, որով նախատեսվում է իրավական գործընթացների դադարեցում, դուք այդ մասին ինձանից շուտ կիմանաք։ Դրանից հետո միասին կհասկանանք, թե ինչ իրավական քայլեր են անհրաժեշտ»,- ասաց Անդրեասյանը։

Անդրեասյանը շեշտեց, որ Հայաստանը շարունակում է միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել իր շահերը և որևէ նախադրյալ չկա դատական գործընթացներից հրաժարվելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 15-րդ հոդվածը սահմանում է. «Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն համաձայնագրի ստորագրումը կողմերի միջև առկա խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում»։ 

Հայերեն English Русский

Նոր ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրության հարց չէ. Նիկոլ Փաշինյան

Վանի առևտրաարդյունաբերական պալատն առաջարկում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն

Եթե Ռուսաստանը որոշի իր ռազմաբազան հանել Հայաստանից, մենք չենք առարկի. Փաշինյան

ՌԴ-ում կար գնաճի կտրուկ թռիչքի վտանգ, սակայն այն կանխվել է. Պուտին

ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին

ԱՄԷ նախագահը Թրամփի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները

ՆԳ նախարարը ներկայացրեց ընտանիքում բռնությունը կանխարգելելուն միտված օրենսդրական նախաձեռնությունը