Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում

2 րոպեի ընթերցում

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետները, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ղեկավար մասնագետները Հայաստանում մասնակցել են Black Swan Summit միջազգային համաժողովին և քննարկել, թե ինչպես կարող են տեխնոլոգիական արագ փոփոխությունները վերածվել նոր հնարավորությունների և տնտեսական առաջընթացի։

Միջոցառման ուշադրության կենտրոնում էին բլոկչեյնը, արհեստական բանականությունը, քվանտային տեխնոլոգիաները և կլիմայական նորարարությունները՝ որպես տնտեսական զարգացման նոր շարժիչ ուժեր։

Միջոցառման շրջանակում Ակբա բանկի  թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը ներկայացրել է թվային ոլորտում Ակբա բանկի մոտեցումներն ու հաջողությունները։ 

«Ակբան, որպես Հայաստանի խոշոր բանկերից մեկը, յուրաքանչյուր օր բարելավում է իր թվային հարթակները՝ համալրվելով ոչ միայն ֆինանսական, այլև առօրյայի համար անհրաժեշտ ծառայություններով, որոնցից մարդիկ օգտվում են ամեն օր։ Մեր ավելի քան 600 հազար հաճախորդներին մենք տալիս ենք  անվտանգ միջավայր, որտեղ նրանք օգտվում են ինչպես բանկային, այնպես էլ ոչ բանկային ծառայություններից: Հայկական ֆինանսական շուկայում մենք թվային տեխնոլոգիաների կիրառությամբ առաջատար բանկերից մեկն ենք. բանկի բոլոր գործարքների մոտ 91%-ն այսօր իրականացվում է մեր թվային հարթակների միջոցով։ Վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք գրանցել՝ 40%-ից հասնելով մինչև 91%-ի՝ այն պարագայում, երբ մեր գործարքների ծավալը քառապատկվել է»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն العربية Español

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ