Հայաստան

Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում՝ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 94 տոկոսին

3 րոպեի ընթերցում

Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում՝  Ucom-ի  ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 94 տոկոսին

Ucom-ն ընդլայնել է իր 5G ցանցը ևս հինգ քաղաքներում՝ Արմավիրում, Եղեգնաձորում, Վարդենիսում, Գավառում և Թալինում` ընդգրկելով Հայաստանի քաղաքների 96 տոկոսը։ Արդյունքում, ընկերության ամենալայն 5G ծածկույթը հասանելի է արդեն 47 քաղաքներում, տասնյակ բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ ու հուսալի շարժական ինտերնետից՝ միանալով մեծ թվային աշխարհին։  

 «Ucom-ում մենք երբեք կանգ չենք առնում և շարունակաբար  արդիականացնում ենք ենթակառուցվածքները։ Դրա շնորհիվ Արմավիրը, Եղեգնաձորը, Վարդենիսը, Գավառը և Թալինը նույնպես միացան Ucom-ի 5G ցանցին, որն այսօր ամենալայն ծածկույթն ունի  Հայաստանում։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք  ջանքեր գործադրել՝ մեր բաժանորդների համար ամենաժամանակակից լուծումներն ու ամենահարմարավետ փորձառությունն ապահովելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ենթակառուցվածքների արդիականացումը շարունակում է մնալ Ucom-ի հիմնական առաջնահերթություններից։  Շարունակվող լայնածավալ արդիականացման արդյունքում Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլև միջազգային հեռահաղորդակցական ստանդարտներին համահունչ, հուսալի կապ։  

5G-ն բերում է թվային կյանքի նոր մակարդակ, երբ բաժանորդները կարող են վայելել աշխատանքային և ուսումնական բարձրորակ տեսազանգեր, իրական ժամանակում կիսվել մեծածավալ տվյալներով և լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի տեխնոլոգիաներից։ Այն օգնում է ստեղծել կրթության, առողջապահության և աշխատանքի ավելի հավասար հասանելիություն՝ անկախ տարածությունից։

Պետք է նշել, որ այսուհետև Ucom-ի ցանցում 5G կապը կաշխատի նաև Samsung սմարթֆոնների այն մոդելներում, որոնք ունեն 5G ցանցին միանալու հնարավորություն և առնվազն Android 16 օպերացիոն համակարգ։

Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում