Հնարավորություն կա Հայաստանն իսկապես խաղաղության խաչմերուկ դարձնելու․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում Երևանի և Պեկինի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:

«Ռազմավարական գործընկերության փաստաթղթում հղում կա նաև «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերին: Ակնհայտ է, որ նախագծերն ունեն բովանդակային առումով համընկնումներ: Այդ նախագծերը եզակի չեն: «Խաղաղության խաչմերուկ»-ը, Tripp-ը մի կետ են, որոնք կարող են համատեղել տարբեր երկրներում ձևավորված բովանդակությունը և իմ կարծիքով դա գործնականում տեղի է ունենալու, պետք է լինել պրոֆեսիոնալ, հետևողական և համբերատար»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ վերջին տարիների Հայաստանի արտաքին քաղաքական ընդգծումները ոչ թե բախվում են, այլ լրացնում են մեկը մյուսին, և դա է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության էությունը:

«Վաշինգտոնի հռչակագրից հետո մի շարք գործընկեր երկրներում որոշակի մտահոգություններ եղան, բայց ժամանակի ընթացքում այդ մտահոգությունները ոչ միայն փարատված են, այլև գործընկեր երկրներից հետաքրքրություն կա մասնակցելու և ներկա լինելու տեղի ունեցող գործընթացներում: Այս առումով ոգևորված եմ, որ հնարավորություն կա Հայաստանն իսկապես դարձնել խաղաղության խաչմերուկ»,-նշեց ՀՀ վարչապետը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է։

Հայերեն English فارسی Русский Türkçe 中文

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ