Եվրոպա

Վուչիչը հայտարարել է Եվրամիությանը զինամթերք վաճառելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Վուչիչը հայտարարել է Եվրամիությանը զինամթերք վաճառելու պատրաստակամության մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ դիմել է ԵՄ-ին՝ իր երկրից զինամթերք գնելու առաջարկով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ 

«Մենք ավելի շատ զինամթերք ենք արտադրում, քան Ֆրանսիան։ Ես, իրոք, չեմ ցանկանում թվալ այնպիսի մեկը, ով մշտապես զինամթերք է մատակարարում հակամարտության կողմերին, բայց Եվրոպան դրա կարիքն ունի», - ասել է Սերբիայի նախագահը գերմանական Cicero հանդեսին տված հարցազրույցում։

«Այնպես որ, ես ԵՄ-ի մեր բարեկամներին առաջարկել եմ կնքել առք ու վաճառքի պայմանագիր և վերցնել այն ամենն, ինչ մեզ մոտ կա», - հայտարարել է նա՝ կարծիք հայտնելով, որ դա «արտակարգ ներդրում կլինի» Բելգրադի կողմից եվրոպական անվտանգության ապահովման գործում։

Ընդ որում, Վուչիչը պնդել է, որ «գնորդները կարող են դրանով (զինամթերքով) անել այն, ինչ ցանկանան»։ 

«Մեզ պարզապես անհրաժեշտ է երկարաժամկետ պայմանագիր, որպեսզի կարողանանք պլանավորել», - նշել է նա։ 

Սերբիայի նախագահը նաև հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է «համագործակցել եվրոպական բանակների հետ» և «մեծացնել ներկայությունը եվրոպական ուժերի հետ»։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԵՄ-ի կողմից պատասխան հետևել է զինամթերքի վերաբերյալ իր առաջարկին, Վուչիչն ասել է. «Ես առայժմ սպասում եմ վերջնական պատասխանի»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում