Աշխարհ

Ինդոնեզիայում հեղեղումների պատճառով երեխաներ են կորել

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում հեղեղումների պատճառով երեխաներ են կորել

Արևադարձային հորդառատ անձրևների հետևանքով Ինդոնեզիայի արևելյան շրջաններից մեկում՝ Պապուայում, ջրհեղեղների և սողանքների պատճառով առնվազն 15 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են, անհետ կորած է համարվում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Նդուգա շրջանի ոստիկանապետ Ալֆրեդո Ագուստինուս Ռումբիակը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ անհետ կորածները զոհվել են։ 

Ռումբիակի խոսքով՝ 8-17 տարեկան 13 երեխաներ վոլեյբոլ խաղալուց տուն վերադառնալիս փորձել են անցնել գետը, երբ սկսվել է ջրհեղեղը։ 

Փրկարարական աշխատանքները դժվարանում են բարդ լեռնային ռելիեֆի պատճառով։ Տարածքին հասնելու համար անհրաժեշտ է ուղղաթիռ կամ մոտակա բնակավայրից քայլել մոտ ութ ժամ։ Աշխատանքները բարդացնում է նաև այն, որ նշված տարածքը համարվում է անվտանգության «կարմիր գոտի»՝ հաշվի առնելով այնտեղ ապստամբ անջատողականների գտնվելու փաստը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում