Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Եգիպտոսի գործընկերոջ հետ քննարկել է տարբեր ոլորտների համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Եգիպտոսի գործընկերոջ հետ քննարկել է տարբեր ոլորտների համագործակցության հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 2-ին Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ Վաել Համեդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները հանգամանորեն անդրադարձ են կատարել այս տարվա ապրիլին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացած խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին՝ ընդգծելով զբոսաշրջության, ենթակառուցվածքների, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պատրաստակամությունը: 

Կողմերը կարևորել են մոտ ապագայում Հայաստանի և Եգիպտոսի միջև միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը, որը նոր խթան կհաղորդի զարգացող երկկողմ հարաբերություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում