Վրաստան

Վրաստանը հոկտեմբերին 121 օտարերկրացու է արտաքսել

2 րոպեի ընթերցում

Վրաստանը հոկտեմբերին 121 օտարերկրացու է արտաքսել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները 2025 թվականի հոկտեմբերին երկրից արտաքսել են 121 օտարերկրացու, որոնք խախտել են միգրացիոն օրենքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։ 

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Բանգլադեշի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Իրաքի, Հորդանանի, Կոտ դ'Իվուարի, Լիբանանի, Մարոկկոյի, Նիգերիայի, Պակիստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆիլիպինների, Չադի և այլ երկրների քաղաքացիներ: Նրանց մուտքը երկիր արգելվել է։

Հոկտեմբերին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ 2025 թվականի առաջին ինը ամիսներին երկրից արտաքսվել է ավելի քան 850 անօրինական ներգաղթյալ, ինչը աննախադեպ թիվ է և զգալիորեն ավելի բարձր, քան 2022, 2023 և 2024 թվականների ցուցանիշները միասին վերցրած։

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած միգրացիոն օրենսդրության նոր փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում սահմանված ժամկետից ավելի երկար մնալու դեպքում օտարերկրացին կտուգանվի 1000-ից 3000 լարիի չափով (369 դոլարից մինչև ավելի քան 1100 դոլար): Տուգանքի չափը կախված կլինի Վրաստանում անօրինական գտնվելու տևողությունից: Տուգանքի հետ մեկտեղ, անօրինական միգրանտին կարգելվի մուտք գործել Վրաստան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում