«Green Green» կազմակերպության շաբաթօրյակների հիմքում նաև էկոլոգիապես մաքուր կենցաղվարության քարոզն է

4 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի Չարենցի փողոցի 1/3 հասցեում գտնվող երևանյան ճոպանուղու նախկին շենքում «Green Green» կազմակերպությունը և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները կազմակերպել էին հոբելյանական շաբաթօրյակ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Green Green» կազմակերպության հիմնադիր և ղեկավար Դանա Վերգիլյուշը հայտնեց, որ ավելի քան երեք տարի գործող իրենց կազմակերպությունը բնույթով էկոլոգիական է, որի գործունեության կարևոր ուղղություններից է շաբաթօրյակների կազմակերպումը ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր վայրերում։ Վերոհիշյալ հասցեում կայացավ կազմակերպության հոբելյանական 150-րդ շաբաթօրյակը, որին մասնակցում էին նաև հարևանությամբ գտնվող Մաշտոցի անվան համալսարանի ուսանողները։ 

«Մեր առաջին շաբաթօրյակը կազմակերպել էինք Հրազդանի ձորում գտնվող Մանկական երկաթուղու հարակից այգում, ինչից հետո նման միջոցառումները մեզ համար դարձան կարևոր և նպատակային։ Երևանյան ճոպանուղու նախկին շենքը, որն այժմ գտնվում է լքված վիճակում, հաճախակի դառնում է աղբի կուտակման տեղ։ Այստեղ շաբաթօրյակ անցկացնելու որոշումը կայացրեցինք տեղի էկոակտիվիստների հետ, որոնց հետ կապ ենք հաստատել համացանցի միջոցով»,- ասաց Վերգիլյուշը։

Նա հայտնեց, որ իրենց կազմակերպությունը սերտորեն համագործակցում է ՏԻՄ-երի հետ, որոնք սովորաբար ֆինանսավորում են շաբաթօրյակային աշխատանքները։ Նրանք հատկացնում են գումարներ համապատասխան միջոցներ գնելու և դրանցով աղբահավաքման ու տեղանքի մաքրման աշխատանքները կազմակերպելու համար։ Տեղի կոմունալ ծառայությունները վերջում հավաքված աղբը տեղափոխում են համապատասխան աղբավայրեր։  

«Մենք ամեն անգամ ոչ միայն հավաքում ենք աղբը, այլ կատարում ենք տեսակավորում։ Համապատասխան գույնի պարկերում առանձնացնում ենք պլաստիկե իրերը, մետաղները և ապակե առարկաները։ Դրանք ուղարկվում են վերամշակման։ Կարևոր է ոչ միայն աղբի հավաքումն ու ուղարկումը Նուբարաշենի աղբավայր, այլ նաև տեսակավորումը, որովահետև այն ամենը, ինչը կարող է լինել նոր իրերի պատրաստման ռեսուրս, մենք անպայման ուղարկում ենք վերամշակման։ Այստեղ հիմնականում կենցաղային աղբ է կուտակվել, մարդիկ գալիս են երևանյան ճոպանուղու լքված շենքի տարածք, իրենցից հետո թողնում են աղբն ու հեռանում»,- ասաց «Green Green» կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը։  

Վերգիլյուշը տեղեկացրեց, որ իրենք շաբաթօրյակների անցկացումը պլանավորում են նախախապես, երկու շաբաթ առաջ։ «Green Green»-ի հետ համագործակցող անձինք հայտնում են այն վայրերի մասին, որտեղ սովորաբար կուտակվում է աղբը և առաջարկում են տեղում անցկացնել համատեղ շաբաթօրյակներ։ 

«Նման միջոցառումների նպատակը նաև էկոլոգիապես մաքուր կենցաղվարության քարոզն է։ Մենք ձգում ենք այնպես անել, որ հնարավորինս շատ մարդիկ իմանան աղբահավաքման հանրային աշխատանքների կարևորության մասին, գիտակցեն, որ աղբ հավաքելը ամոթ չէ, այլ պախարակելի է չթույլատրված տեղերում աղբ նետելը։ Ուրախալի է, որ շատերն անտարբեր չեն և իրենց անմիջական մասնակցությամբ օգնում են մեր աշխատանքներում՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, դիրքից կամ աշխատանքային գործունեությունից։ Ոմանք վաստակում են մեծ գումարներ, ստանում են բարձր աշխատավարձեր, բայցևայնպես գալիս են ու մասնակցում մեր շաբաթօրյակներին, որպեսզի օրինակ ծառայեն մյուսներին»,- ասաց Վերգիլյուշը։  

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը