Քաղաքականություն

Քրեական վարույթ է նախաձեռնվել Խոյում ընտրություններին ընդառաջ բարեգործության արգելքի ենթադրյալ խախտման դեպքի առթիվ

1 րոպեի ընթերցում

Քրեական վարույթ է նախաձեռնվել Խոյում ընտրություններին ընդառաջ բարեգործության արգելքի ենթադրյալ խախտման դեպքի առթիվ

Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրություններին ընդառաջ բարեգործության արգելքի խախտման ենթադրյալ դեպքի առթիվ։  

«Արմենպրես»-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթը հարուցվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով (Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը):  

Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ Խոյ բնակավայրում կազմակերպվել է բարեգործական միջոցառում, որին մասնակցել է նաև Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արգիշտի Մեխակյանը։   

«Ականատես» դիտորդական կազմակերպությունը դիմել էր Դատախազություն՝ ուսումնասիրելու ընտրության ընթացքում բարեգործության արգելքը խախտելու հավանականությունը։ Դատախազությունն էլ տեղեկացրել էր, որ հարցն ուսումնասիրելու համար նյութերն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։  

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում