Հայաստան

Վարչապետի աշխատակազմի բյուջեն կավելանա 1.5 մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի բյուջեն կավելանա 1.5 մլրդ դրամով

Հայաստանի վարչապետի աշխատակազմին 2026 թվականի համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 25 մլրդ 804 մլն դրամ, ինչը նախորդ տարվա հատկացումից ավելի է 1 մլրդ 520 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Սա հիմնականում պայմանավորված է մյուս տարի Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի անցկացման ծախսերով, նաև սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ գումարներով»,- ասաց Հովհաննիսյանը: 

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 4-ին։ Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքները իրականացնելու է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում