Հայաստան

ՀՀ փոխվարչապետի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության ՀԸԳՀ պլատֆորմի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ միջգերատեսչական նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզի կառուցվածքին, բովանդակությանը և դրա առավել արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում