Տնտեսություն

Բյուջեի դեֆիցիտը մինչև 2028 թվականը նախատեսվում է նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 2.8 տոկոսի մակարդակի

1 րոպեի ընթերցում

Բյուջեի դեֆիցիտը մինչև 2028 թվականը նախատեսվում է նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 2.8 տոկոսի մակարդակի

Հայաստանի կառավարությունը նախատեսում է մինչև 2028 թվականը պետական բյուջեի դեֆիցիտը նվազեցնել մինչև համախառն ներքին արդյունքի 2.8 տոկոսի մակարդակի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«2025 թվականի հետ համեմատությամբ՝ մենք որդեգրել ենք ֆիսկալ կոնսոլիդացիայի քաղաքականությունը, և առաջիկա տարիներին՝ մինչև 2028 թվականը, պլանավորում ենք դեֆիցիտը իջեցնել մինչև 2.8 տոկոսի ՀՆԱ-ի մեջ: 2025թ․այդ ցուցանիշը կազմում էր 5.5 տոկոս: Սա նպատակ ունի կայուն պահպանել, թույլ չտալ պարտքի սպասարկման գծով ծախսերի և պարտքի նոմինալ մակարդակի աճը, միևնույն ժամանակ ապահովել տնտեսական և մարդկային կապիտալի մեջ ներդրումների և մեր բարեփոխումների սահուն ընթացքը»,- ասաց Հովհաննիսյանը: 

Ֆինանսների նախարարը նշեց՝ առաջին անգամ պետական բյուջեում միջնաժամկետ ծախսային շրջանակը հաստատվել է ոչ թե 3 տարով, այլ 5 տարով, իսկ միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվել է ավելի շուտ, քան նախկինում: 

Կարդացեք հոդվածը` English中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում