Հայաստան

Կամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Կամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում

Ազգային ժողովը Կամո Սարգսյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությանը մասնակցած 65 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Սարգսյանի թեկնածությանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ կառավարությունը։ Նրա կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Կամո Սարգսյանը նշեց, որ վստահությունը միաժամանակ ոգևորող և պարտավորեցնող է։ Նա հիշեցրեց, որ 2019 թվականին ևս ընտրվել էր նույն հանձնաժողովի անդամ և համառոտ ներկայացրեց նախորդ պաշտոնավարման ընթացքում իր գործունեությունը։

Թեկնածուն նշեց, որ ջրային ոլորտում կարևոր է չհաշվառվող ջրօգտագործման և կորուստների կրճատումը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմադրողականության բարձրացումը։

Պատգամավորների հարցերին պատասխանելիս՝ Սարգսյանը նաև անդրադարձավ 24-ժամյա ջրամատակարարման սահմանափակման դեպքերին, ջրային ոլորտում կատարվող ներդրումներին և ոլորտի արդիականացման խնդիրներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում