Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրել անօրինական եկամուտներն օրինականացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեն։

«Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով անօրինական եկամուտներն օրինականացնելու համար», - Գվարակիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Գլխավոր դատախազը նշել է, որ 2019-2021 թթ. պաշտպանության նախարարի, իսկ 2013-2015 և 2021-2024 թթ. վարչապետի պաշտոնները զբաղեցրած Ղարիբաշվիլին գաղտնի զբաղվել է գործարարությամբ, ինչն օրենքով արգելված է պաշտոնյաների համար։ Նա ապօրինի եկամուտ է ստացել։ Ըստ դատախազության՝ Ղարիբաշվիլին կեղծել է ակտիվների հայտարարագրերը, որոնք պաշտոնյաները պարտավոր են լրացնել։ Դրանցում նա պնդել է, որ ամեն տարի գումար է նվեր ստացել ընտանիքի անդամներից։

Այսպիսով, ինչպես նշել է Գվարակիձեն, նախկին վարչապետը ստացել է 830 000 լարի (ավելի քան 305 000 դոլար) և այն դրել է օրինական շրջանառության մեջ։ Նա նաև ներդրել է 3 670 172 լարի (ավելի քան 1,3 միլիոն դոլար) իր ընտանիքի անդամին պատկանող ընկերությունում։

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները