Գերմանիայի Բավարիա երկրամասում տեղի ունեցած վարժանքների ժամանակ ոստիկանության ու բանակի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի Բավարիա երկրամասի Էրդինգ քաղաքի մոտակայքում Բունդեսվերի զինվորի և ոստիկանների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Բավարիայի ոստիկանությունը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ Էրդինգի մոտակայքում զինված տղամարդու մասին հաղորդում է ստացվել։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական ուժեր։

Հաղորդագրության մեջ նշված է, որ իրադարձությունների սխալ մեկնաբանության պատճառով տեղի է ունեցել Բունդեսվերի և ոստիկանության միջև փոխհրաձգություն։ Մեկ զինվոր թեթև վիրավորվել է։ Դեպքի վայրը շրջափակվել է, այնտեղ ոստիկանական ուղղաթիռ է ուղարկվել։

Ավելի ուշ պարզվել է, որ «Մարշալ Փաուեր 2025» ռազմական ոստիկանության վարժանքները տեղի էին ունենում Բավարիայում, և զենքը կրող տղամարդը զինծառայող է եղել։ Վիրավոր զինվորը հոսպիտալացվել է։

Ոստիկանությունը հայտարարել է, որ բնակիչների համար վտանգ չկա։ Հետաքննությանը միացել է Բավարիայի նահանգային քրեական գրասենյակը։ Բունդեսվերը նույնպես համագործակցում է ոստիկանության հետ։

 

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ