Աշխարհ

Նոր Զելանդիայի խորհրդարանում կքննարկեն մինչև 16 տարեկանների համար սոցցանցերն արգելելու մասին օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայի խորհրդարանում կքննարկեն մինչև 16 տարեկանների համար սոցցանցերն արգելելու մասին օրինագիծը

Նոր Զելանդիայի խորհրդարանում կներկայացվի օրինագիծ, որը նախատեսում է սահմանափակել սոցցանցերը 16 տարեկանից փոքր երեխաների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ այդպիսով փորձ կարվի խոչընդոտել երիտասարդներին հասցվող հնարավոր վնասը սոցիալական ցանցերի կիրառման հետևանքով։ 

Մասնավորապես, օրինագծով պահանջվելու է, որ սոցիալական ցանցերի հարթակներն իրականացնեն տարիքի ստուգման գործընթաց՝ նման 2024 թվականին Ավստրալիայում ընդունված օրենքին, որն առաջինը դարձավ ամբողջ աշխարհում՝ արգելելով դեռահասների կողմից սոցցանցերի օգտագործումը։ 

Օրինագիծը, որը դեռ մայիսին ներկայացրել է իշխող Ազգային կուսակցության պատգամավոր Քեթրին Ուեդը, հոկտեմբերի 23-ին ընտրվել է ներկայացվելու խորհրդարանում։ Դեռևս հայտնի չէ խորհրդարանում նախագծի քննարկման ժամկետը։

Օրինագծին իրենց հավանությունն են տվել Ազգային կուսակցության մյուս անդամները, սակայն կոալիցիոն գործընկերները դեռևս չեն հայտնել իրենց կարծիքը դրա վերաբերյալ։ 

Ավելի վաղ Նոր Զելանցիայի վարչապետ Քրիստոֆեր Լյուքսոնը մտահոգություններ էր հայտնել դեռահասների շրջանում սոցիալական ցանցերի չարաշահումից հոգեկան առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ։

Ավստրալիայում ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 10-ին, արգելում է սոցիալական մեդիայի օգտագործումը 16 տարեկանից ցածր երեխաների կողմից։ Երկրի ինտերնետային անվտանգությունը կարգավորող մարմնի հայտարարության մեջ նշվում է, որ նոր կանոնները նպատակ ունեն պաշտպանել երիտասարդ ավստրալացիներին «ճնշումներից և ռիսկերից, որոնց օգտատերերը կարող են ենթարկվել սոցիալական ցանցերում մուտք գործելիս»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում