Տնտեսություն

Հայաստանում 2025-ի առաջին կիսամյակում զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքերի աճ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2025-ի առաջին կիսամյակում զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքերի աճ է գրանցվել

Ընթացիկ տարվա առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստանում, հիմնականում հանքարդյունաբերության և ավիացիայի ոլորտներում, զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքերն ավելացել են՝ հասնելով տարեկան ՀՆԱ-ի 0.6 տոկոսին: Դա հաջորդել է 2024 թվականին արձանագրված ՀՆԱ-ի 0.3 տոկոս պատմական ցածր ցուցանիշին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի տնտեսական զարգացումների վերաբերյալ Համաշխարհային բանկի հրապարակած ամենամսյա ամփոփագրում:

Նշվում է նաև, որ 2025-ի սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը մնացել է կայուն՝ օգոստոսի և նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արժևորվելով 1.2 տոկոսով։ Մինչդեռ, եվրոյի և ռուսական ռուբլու համեմատ դրամը տարեկան կտրվածքով արժեզրկվել է համապատասխանաբար 4.4 և 9 տոկոսով:

Օգոստոսին իրական արդյունավետ փոխարժեքը (REER) նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արժեզրկվել է 2.2 տոկոսով։ Համախառն պահուստներն աճել են՝ հասնելով 4.2 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը համարժեք է ներմուծման 4 ամսվա ծածկույթին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում