ՀՀ նախագահն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից նախագահ Խաչատուրյանին է հանձնել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առթիվ հրատարակված հատորը՝ փոխանցելով նաև Վեհափառ Հայրապետի ջերմ ողջույններն ու օրհնությունը։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել թանկարժեք նվերի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Արամ Ա Կաթողիկոսի հոգևոր և ազգային գործունեությունը՝ ընդգծելով նրա մշտական նվիրվածությունը համահայկական միասնության և մեր ժողովրդի արժեհամակարգի պահպանման գործում։ Նախագահն իր հերթին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Վեհափառ Հայրապետին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման, երիտասարդ սերնդի հոգևոր ու ազգային դաստիարակության, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցերի։ Քննարկվել են համահայկական միասնությունը զորացնող նախաձեռնությունների շարունակականության ապահովման ուղիներ։

Արքեպիսկոպոս Սարգիսյանը փոխանցել է Արամ Ա Կաթողիկոսի հույսն ու ակնկալիքը, որ մեր կյանքում նկատվող մտահոգիչ երևույթները Աստծո օրհնությամբ և բարիքի առաջնորդությամբ կգտնեն իրենց դրական լուծումը՝ հանուն մեր ժողովրդի միասնության, խաղաղության և բարգավաճման։ 

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն