Եվս 5 ԵՊՀ ուսանող է ներառվել Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրում․յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ

3 րոպեի ընթերցում

Հայտնի են 2025-2026 ուստարում Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի արժանացած ԵՊՀ 5 ուսանողների անունները․ յուրաքանչյուրը կստանա 1 միլիոն դրամ։

Երկարամյա կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թ․ Բանկի ու ԵՊՀ-ի միջև կնքված համագործակցության հուշագրով։

2025-2026 ուստարում երիտասարդներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերից։ Հաշվի է առնվել նրանց ուսման առաջադիմությունը, հասարակական և ներբուհական ակտիվությունը, մասնակցությունը կամավորական աշխատանքներին, ինչպես նաև ներգրավվածությունն ինտելեկտուալ և գիտական միջոցառումներում ու գիտահետազոտական աշխատանքներում։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է մոտիվացնել երիտասարդներին և ոգեշնչել նրանց մեծ հաջողությունների։ 

«Արդեն երրորդ տարին է, ինչ Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ է տրամադրում ԵՊՀ ուսանողներին։ Քրտնաջան աշխատելով և  կրթությանը լրջությամբ մոտենալով՝ երիտասարդներն արդեն իսկ ներդրումն են կատարում իրենց համայնքներում ու ոլորտներում: Հուսով եմ՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունը լավ արդյունքներ կտա»,- նշեց Հայկ Ստեփանյանը։

«Երևանի պետական համալսարանի համար կարևոր է, որ մեր ուսանողները ոչ միայն բարձր առաջադիմությամբ ու գիտական հաջողություններով աչքի ընկնեն, այլև ակտիվորեն ներգրավված լինեն հասարակական ու կամավորական նախաձեռնություններում։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն ենք ստեղծում մեր տաղանդավոր երիտասարդների համար առավելագույնս զարգացնելու իրենց կարողությունները և վստահորեն կառուցելու իրենց ապագան։ Այս կրթաթոշակները ուսանողների համար ոչ միայն խրախուսանք են, այլև պատասխանատվություն՝ իրենց գիտելիքներն ու կարողությունները ներդնելու երկրի զարգացման գործում։ Բուհ–բիզնես համագործակցության այս ձևաչափը լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է համատեղ նպաստել երիտասարդների կայացմանը»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր՝ անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 25 ուսանողի։

Բիբլոս Բանկ Արմենիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն English

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ