Երևանում մարինացված բանջարեղենի և մսային պահածոների արտադրամասում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ

1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են հայտնաբերվել «Էլիզա և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող մարինացված բանջարեղենի և մսային պահածոների արտադրամասում (Երևան, Նուբարաշեն):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,

հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ լվացվող նյութերից, եղել են վնասված,

ինչպես շինության, այնպես էլ պահեստային մասի պատեր պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

հոսանքալարերը չեն պահվել պաշտպանիչ տուփի մեջ,

չի եղել հանդերձարան անձնակազմի համար,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն եղել պատշաճ մաքրված և ախտահանված:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մարինացված բանջարեղենի և մսային պահածոների արտադրության արտադրական գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին