Չինաստան

Air China-ի Airbus A321 ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Air China-ի Airbus A321 ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Air China ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռում, որը թռիչք էր կատարում Հանճոուից Սեուլ, հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Տելեգրամի Baza ալիքը։

Նախնական տվյալներով հրդեհի պատճառ է դարձել ուղևորներից մեկի  արտաքին մարտկոցի (powerbank) բռնկումը։

Արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ՝ մոտ 10 կիլոմետր բարձրության վրա։ Հրդեհի աղբյուրը հայտնաբերվել է ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռի դարակի հատվածում, որտեղից ծուխն արագ սկսել է տարածվել ինքնաթիռի սրահում։

Ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել Շանհայ-Պուդունգ օդանավակայանում, իսկ բորտուղեկցորդուհիներին հաջողվել է մարել հրդեհը մինչև վայրէջքը։

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Թռիչքի վայրէջքից հետո օդանավը ենթարկվել է տեխնիկական ստուգման, իսկ միջադեպի հանգամանքները պարզում են չինական ավիացիոն ծառայությունները։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում